Մարտի 10-ին, ժամը 00:29-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմի գյուղապետարանի մոտակայքում այրվում է «Զիլ» մակնիշի ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 8-րդ փողոցի 2-րդ փակուղու 4-րդ տան դիմաց կայանած՝ Ժ. Ն.-ին պատկանող «ԶԻԼ 4431» մակնիշի 05 ՏԼ 813 պետհամարանիշի բեռնատարում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:04-ին:
 
Այրվել է ավտոմեքենայի վարորդի խցիկն ամբողջությամբ։