Մի քանի խորհուրրդներ, որոնք կօգնեն պարզել ձեզ խաբում են թե՞ ոչ Ձեզ ենք ներկայացնում 6  նշան, սուտը բացահայտելու համար:
 
1. Խոսելու ունակություն
 
Մարդու խոսելու ձևից կարելի է հասկանալ արդյո՞ք նա ձեզ խաբում է թե՞ ոչ՝ օրինակ, եթե նա խոսելուց կմկմում է, կամ խոսելուց չի կարողանում նայել ձեր աչքերի մեջ, ուրեմն նա ձեզ խաբում է:   
 
2. Եթե անդհատ քորում է գլուխը, կամ ձեռքով փակում երեսը
 
Եթե հաճախ է դիպչում քթին, բերանին, ականջին, քորում գլուխը, քորում վիզը, մաքրում աչքերի ներքևը։ Հատկապես ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք փակում է բերանը կամ ձեռքով քորում քթի ծայրը: 
 
3. Երբ մատնում են շարժումները
 
Խաչում է ձեռքերը, գլուխը թեքում է այլ ուղղությամբ, եթե կանգնած է՝ գնում է մի քայլ հետ, եթե նստած՝ հենվում դեպի հետ։
 
4. Եթե մարդը խոսալուց առաջ և խոսելու ընթացքում նայում է աջ և վերև, իսկ եթե ձախլիկ է՝ ձախ և վերև
 
Երբ մարդը աջլիկ է՝ նայում է դեպի աջ և վերև, իսկ եթե ձախլիկ է՝ նայում է դեպի ձախ և վերև, նա օգտագործում է իր երևակայությունը, ուղեղի ստեղծագործական հատվածը, որը ցույց է տալիս որ ձեր զրուցակիցը հնարում է իր պատմածը։
 
5. Երբ մատնում է ենթագիտակցությունը
 
Քանի որ ենթագիտակցությունը չի սիրում ստել՝ մարդը փակում է բերանը:
Ենթագիտակցությունը ղեկավարում է մարդու մարմնի ձախ կողմը: Ուշադրություն դարձրեք մարդու ձախ կողմը, քանի որ ձախ կողմով արված ժեստերը խոսում են իրական զգացմունքների մասին։
 
6. Ավելորդ շարժումներ
 
Սուտ խոսելիս մարդը սկսում է լարվել, և քանի որ ստելիս դժվար է վերահսկել զգացմունքները՝ նա սկսում է  ուղղել իր շորերը, աչքերը ավելի արագ թարթել, ցույց տալ թե իբր ուշադիր լսում է ձեզ , փորձում է  հանգիստ շնչել կարծես ոչնչից տեղյակ չի, ձեռքերով ավելի շատ շարժումներ անել կարծես հեռացնոււմ է փոշին իր վրայից։ Նա պատրաստ է մեղքը գցել ցանկացած մարդու վրա՝ կասկածները իր վրայից հեռացնելու համար:
 
Շատ հաճախ մարդիկ սուտ խոսելիս հարձակում են գործում՝ պաշտպանվելու համար, քանի որ հարձակումը պաշտպանության լավագույն միջոցն է: