Նախօրեին Վանաձորում ինքնասպանության դեպք է գրանցվել: Ինքնասպանություն գործած անձը թոշակառու է:
 
Վանաձորի Խնձորուտ փողոցի տներից մեկի բնակիչն իր տան կից կառույցում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
 
Ինքնասպանություն գործած անձի՝ 1942 թվականի մարտի 10-ին ծնված Կ. Հարությունյանի դին հայտնաբերել է կինը՝ Ս. Հարությունյանը:
 
Թե որն է ինքնասպանության պատճառը, հայտնի չէ: Տան անդամները դիմել են իրավապահներին:
 
Կ. Հարությունյանն ապրել է ընտանիքի անդամների՝ կնոջ, որդու ու նրա ընտանիքի հետ:
 
Աղբյուր՝ tert.am