Հույն ոստիկանները գերմանացի 2 լրագրողի են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Էվրոս արգելված սահմանային գոտում, գրում է Business Standard-ը:
 
Լրագրողները ձերբակալվել են Դիդիմոտիխո շրջանի Պրանգի գյուղի մոտակայքում: Այս տարածքում գտնվելու համար անհրաժեշտ է ռազմական իշխանությունների թույլտվությունը:
 
Լրագրողների խոսքով` իրենք աշխատում են գերմանական ARD հեռուստաալիքի համար և Էվրոս էին եկել հատուկ ռեպորտաժի նկարահանման համար, որը պետք է պատմեր Գերմանիայից գաղտնի կերպով Թուրքիա վերադարձող թուրքերի մասին, որոնք անցնում են Էվրոս գետը:
 
Գերմանացիների համաձայն՝ նրանք հարցում են հղել անհրաժեշտ թույլտվության համար, սակայն սկսել են աշխատել՝ չսպասելով պատասխանին:
 
Աղբյուր՝ shabat.am