Tert.am Life–ը գրում է. Կանանց միջազգային օրն աշխատանքային էր ոչ միայն շոու բիզնեսի տղամարդկանց, այլև շատ կանանց համար. Քրիստինե Պեպելյանը, Արամ MP3–ն, Սոնան և Մհերը Մարտի 8–ի առթիվ երեկ համերգ ունեցան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Երեկոն վարում էր Լուսինե Բադալյանը։
 
Թեև հայտնիներին աշխատում էին ոչ աշխատանքային օրով, նրանք ուրախ էին երեկոն երկրպագուների հետ նշելու համար։ Երգիչներն ու հաղորդավարները սովոր են տոներն անցկացնել աշխատանքային մթնոլորտում, դա նրանց միայն հաճույք է պատճառում, հատկապես հիմա, երբ համերգասրահները կրկին ակտիվ են, կազմակերպվում են համերգներ, որոնք անցնում են լեփ–լեցուն դահլիճներում։
 
Հանդիսատեսին սպասվում էր բազմագույն տրամադրություն` Քրիստինե Պեպելյանի լիրիկական ու ռոմանտիկ ստեղծագործություններին հաջորդեցին Արամ MP3–ի պարային ռիթմերը, Սոնայի էներգետիկ ելույթին` Մհերի երաժշտությունը։
 
Լուսանկարները՝ սկզբնաղբյուրում