sportal.am-ը գրում է. Հոլանդացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին՝ Ջաստինը, ով հանդես է գալիս «Այաքս»-ում, կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
 
Marca-ի հաղորդմամբ՝ 18-ամյա խաղացողը հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: 
 
Կատալոնական ակումբը դիտարկում է առաջիկայում Կլյուվերտի տրանսֆերը գնելու տարբերակը:
 
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի մասին գովեստի խոսքեր է ասել «կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսին: