sportal.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարևորագույն կորուստ ունի ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակում կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ խաղից առաջ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: 
 
Խաղը բաց կթողնի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով չի հասցնի վերականգնվել վնասվածքից, որը ստացել է մարզման ժամանակ: 
 
Շաբաթ առավոտյան ֆրանսիացին ֆիտնես-թեստ է անցել, որը հաստատել է, որ նա չի կարող մասնակցել: 
 
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 16:30-ին: