shabat.am-ը գրում է. Ոստիկանության աշխատակիցներ են ժամանակ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի կնոջ և որդու գերեզմանների մոտ և ինչ-որ գործողություններ են կատարել: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը: 
 
«Ոստիկանությունը, ըստ երեւույթին, որոշ իրեր է վերցնում Սկրիպալի կնոջ և որդու գերեզմաններից:
 
Թերևս դրանք ծաղիկներ են, որոնք մնացել են միջադեպից առաջ», - Twitter-ի էջում գրել է Սոլսբերիի գերեզմանոցում գտնվող հեռուստաընկերության թղթակիցը:
 
Նշենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային:
 
Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները:
 
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը չունի որևէ տեղեկություն, թե ինչով է զբաղված եղել Սկրիպալը և ինչի հետ է կապված այդ ողբերգական իրավիճակը: «Գիտեք, թե ինչպես է նա հայտնվել արևմուտքում, ինչ գործողությունների և որոշումների արդյունքում, ես չեմ կրկնի»,- հավելել է մամլո քարտուղարը: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում