Մահացել է ֆրանսիական «Տուրի» երիտասարդական թիմի պաշտպան Թոմաս Ռոդրիգեսը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 18-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում:
 
Վերջինս մահացել է քնի մեջ:
 
Ողբերգական միջադեպի հետ կապված ֆրանսիական Լիգա 2-ի «Տուր»-«Վալանսյեն» հանդիպումը հետաձգվել է:  Լիգա 1-ի և Լիգա 2-ի առաջիկա հանդիպումը կսկսվեն մեկ րոպե լռությամբ: 
 
Աղբյուր՝ shabat.am