sportal.am-ը գրում է. Հայտնի է դարձել, թե «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ինչու է բաց թողնելու Լա Լիգայի 28-րդ տուրի «Մալագա»-ի հետ խաղը: 
 
Onda-ի լրագրող Ալֆրեդո Մարտինեսի տեղեկությամբ՝ այս գիշեր արգենտինացու կինը՝ Անտոնիան երեխա է ունեցել: 
 
Մեսսին երրորդ անգամ հայր է դարձել, և երրորդ երեխան տղա է: 
 
Հիշեցնենք, որ «Մալագա» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:45-ին: