Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է «Արմեն И Я» ֆիլմի պրեմիերայի մասին, որին մասնակցելու համար դերասան Միքայել Արամյանը ժամանել էր Հայաստան։ Ռուսական շոու բիզնեսում հաստատված 25–ամյա դերասանի հետ պրեմիերայից հետո Tert.am Life–ը զրուցել է ֆիլմի և Հայաստան այցի մասին։
 
Միքայելը պատմեց, որ նկարահանումները երկար են տևել, սակայն իրեն դուր է եկել ընթացքը։ Հրաշալի օրեր է անցկացրել։ Սա ևս մեկ հնարավորություն էր Երևանում լինելու։ Ամենամեծ բարդությունը, որ հաղթահարել է դերասանը, կապված է եղել հայոց լեզվի հետ։
 
«Ինձ համար մի քիչ բարդ էր, որովհետև ֆիլմում պետք է հայերեն խոսեի։ Առաջին անգամ էի նկարահանվում ֆիլմում, որտեղ բոլորը հայերեն էին խոսում։ Ես քիչ եմ հասկանում հայերեն։ Փորձում էի սովորել, անգիր անել տեքստերը։  Հայրիկիս և ընկերներիս հետ սովորում էի արտասանությունը, որպեսզի ճիշտ արտաբերեմ բառերը։ Դա ամենամեծ բարդությունն  էր, միաժամանակ ավելի էր հետաքրքրացնում աշխատանքը»,– ասաց Միքայելը, ով ընտանիքի հետ Մոսկվա է տեղափոխվել, երբ 1 տարեկան էր։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում