Զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում մարտի 7-ին վիրահատել են: Այս մասին հայտնել է Ալբերտին ուղեկցող Թագուհի Օհանյանը: Վիրահատությունը տևել է 6 ժամ 45 րոպե և բարեհաջող ավարտվել:
 
Ալբերտն իրեն շատ լավ է զգում, արդեն քայլում է: Զինծառայողին սպասվում է ևս մեկ վիրահատություն, որը կտևի 4-6 ժամ: 
 
Հիշեցնենք, որ Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել էր 2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
 
Աղբյուր՝ shabat.am