«Тяньгун-1» չինական տիեզերական կայանը արագորեն կորցնում է հավասարակշռությունն ու  շուտով ընկնելու է երկրի վրա: Փորձագետների կանխատեսումների համաձայն անկման վայրերը կարող են լինել ԱՄՆ-ն‚ Եվրոպայի կենտրոնը և Մերձավոր Արևելքը: Այս մասին հաղորդում է «Пятый канал»-ը:   Տիեզերական կայանը շարքից դուրս է եկել դեռ 2016թ-ին‚ սակայն մինչ օրս այն եղել է տիեզերքում: Բայց այժմ վտանգ կա‚ որ վայր է ընկնելու: 
 
 Կայանն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ թունավոր վառելիք‚ սակայն պայթյուն տեղի չի ունենա: Կայանը ընկնելու է մոտ 100 կմ. բարձրությունից: Փորցագետները տեղեկացնում են‚ որ այն ընկնելու է մարտի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: