Մարտի 10-ին՝ ժամը 21:32-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում, ներսում կան ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող «DG» ավտոտեխսպասարկման կետում գտնվող չորանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին:
 
Ավտոտեխսպասարկման կետի չորանոցում այրվել է «Grand Cherokee» մակնիշի 12 AT 112 պետհամարանիշով ավտոմեքենան` ամբողջությամբ, ջերմահարվել է չորացնող սարքը, չորանոցի (մոտ 70 քմ) տանիքի և պատերի թիթեղյա երեսպատումն՝ ամբողջությամբ, յուղման կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 70 քմ) և ստենդավորման կետի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):