Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի շենքի դիմաց, վրաերթի ենթարկված քաղաքացին 1943 թ. ծնված Մ.Գ.-ն է:
 
Հիշեցնենք, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել էր:
 
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել էր քաղաքացու մահը:Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ հղում անելով shamshyan.com կայքին, «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել քաղաքացուն, որը մի քանի մետր շպրտվել և հայտնվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ:
 
ԱԻՆ-ը փոխանցում է, որ «Mercedes»-ի վարորդի ինքնությունը դեռևս չի պարզվել: