Մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրազ և Մազմանյան փողոցների խաչմերուկում բախվել են 65-ամյա Դավիթ Բազոյանի վարած Opel մակնիշի 35 AC 662 համարանիշի և 29-ամյա Արթուր Շախազիզյանի վարած Mercedes մակնիշի 13 PP 800 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով բարեբախտաբար,  զոհեր և վիրավորներ չկան: