Մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում՝ Երևան Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, 27-ամյա Նորայր Հայրապետյանը իր վարած Opel մակնիշի 91 DF 091 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 23-ամյա Մարտուն Իսպիրյանի վարած BMW մակնիշի 22 SL 898 համարանիշի ավտոմեքենային:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: