asekose.am-ը գրում է. Երգչուհի Եվա Ռիվասն Instagram-ի իր էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար: Նա 11 կետից բաղկացած խորհուրդների ցանկ է հրապարակել՝ խոստանալով նման մի ցանկ էլ հրապարակել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:
1. Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:
2. Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:
3. Մի՚ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:
4. Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:
5. Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:
6. Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:
7. Կարողացեք ընդունել ձեր սխալները:
8. Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում