Երեք օր Երևանում էր, վերադարձել է Գորիս՝ հրաժարականի դիմում գրելԳորիսի քաղաքապետի հրաժարականի մասին ահա թե ինչ է պատմում Հրապարակի աղբյուրը։
 
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը երեք օր է՝ Երևանում է։ Ինչու է գնացել, ում է հանդիպել, ինչ է քննարկվել՝ անգամ իր մտերիմներին չի ասել։ Այսօր վերադարձել է Երևանից և ժամը 7-ին մոտ հրաժարականի դիմում գրել՝ ավագանու անդամների ներկայությամբ։ Ավագանու անդամները հետաքրքրվել են՝ ինչու՞ ես գրում, ով է ստիպում, ինչն է պատճառը. ոչ մի բան չի ասել։ Ինչ վերաբերվում է, որ Վաչագան Ադունցն ասում է, թե առողջական խնդիրների պատճառով է դիմում գրել, դա երևանցիների համար է,- ասում է աղբյուրը։ Գորիսեցիները լավ գիտեն, որ Վաչագանը Հայաստանի ամենաառողջ պաշտոնյան է, Գորիսի բարբառով էլ ասաց՝ թշերը կարմիր, հինչա իլալ։ Հերքեց նաև այն փաստը, որ մարզպետ Վահե Հակոբյանի պատճառով է հրաժարական տվել՝ մարզպետը հու՞վա,- ասաց աղբյուրը,- խուխի զուրուց եք անում։ Դա պրիմիտիվ ընկալում է։ Հերքեց նաև, որ Խաչատրյան Սուրիկի մարդն է, դրա համար են․․․
 
-Սյունիքի լոխ քաղաքապետերն էլ Սուրիկի կադրերն են, հետո հինչ․․․
 
Փակ վարագույր է։ Փակ- փակ էլ հասկացրեց, որ վարչապետն ուզում է Սյունիքում մարդ ունենալ․․․Հիշեցեց նաև, որ վերջերս, երբ վարչապետը  Սյունիք էր եկել, Գորիսի ու Կապանի քաղաքապետերը նիստի չէին հրավիրվել։ 
 
Զանգեցի Վաչագանին, չպատասխանեց։ Մտածեցի, որ նախկին մաքրությունը մնացել է՝ ընկերներին չի ուզում ձևական բաներ ասել՝ առողջական վիճակս լավ չի․․․
 
Հասմիկ Բաբաջանյան