ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԴԻԼԽՈՐ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ)Կառավարության անդամներից մեկը, տեսնելով վարչապետ Կարեն Կարապետյանի մռայլ դեմքը, ասում է․
 
-Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք նայում։
 
Երբ վարչապետն ասում է, որ տնտեսական այս ծանր պայմաններում հնարավոր չի ժպտալ, կառավարության անդամն ասում է․
 
Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք։
 
ՀԳ Փետրվար ամսին ներդրումային ծրագրերով խանդավառված ու անընդհատ ժպտացող վարչապետը Գյումրիում հանդիմանել է լրագրողներին. «Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:
 
Երբ լրագրողները նկատել են, որ Գյումրիի նման քաղաքում հնարավոր չէ ժպտալ ու նյարդային չլինել, վարչապետը պատասխանել է. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք»:
 
Հասմիկ Բաբաջանյան