Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Այդ տեղեկություններում հրապարակված են նաև անուններ: Ցանկում է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար:
 
Henaran.am-ը կապ հաստատեց Ստեփան Գրիգորյանի հարազատների հետ: Ցմահ դատապարտյալի որդին նշեց, որ սրտի դողով են սպասում հոր վերադարձին: «Ուզում ենք հավատալ, որ նախագահը վերջապես ներում շնորհեց հորս: Նա վաղուց զղջացել է կատարվածի համար ու մենք սպասում ենք այդ ապասված պահին, որ նա տուն գա ու գրկի զավակներին ու թոռներին»,-նշեց ցմահ դատապարտյալի որդին: Հարազատները ներքուստ անհանգիստ են և կարծում են, որ տոներից հետո ամեն բան պարզ կլինի: 
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում