Վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ է ինչ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ քաղաքացիները սպիտակ որդեր են հայտնաբերում:
 
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանը  հրապարակել էր  լուսանկարներ, որտեղ երևում է, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ սպիտակ որդեր կան:
 
Քաղաքացին գրել էր, որ թթու վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին նմանատիպ հրապարակում էր արել օգտատեր Էլեն Գրիգորյանը:
 
Նրա խոսքով՝ թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից:
 
 
 
Աղբյուր՝ shabat.am