Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:35-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարությոն վարչական շենքի մոտ, բախվել են Porsche Cayenne մակնիշի 01 QT 001 համարանիշի և Volkswagen Vento մակնիշի 82 TA 888 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
 
Մեքենաների վարորդները վթարի համար մեղադրում էին միմյանց: