Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 35 FC 635 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LF 855 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև պատին և հայտնվել ավտոլվացման կետում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, 1 հոգի` «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ ճանապարհի տվյալ հատվածում հաճախակի են լինում վթարներ, վրաերթեր, և պետք է ոստիկանությունը արագաչափ տեղադրի, այլապես նման վթարներն ու վրաերթերը, չի բացառվում, որ կրկնվեն: