Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ գտնվող «Թոնրի լավաշ»-ի հարևանությամբ։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյունը առաջացել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենայից։
 
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենք-շինությունների ապակիներ։
 
Պայթած գազաբալոնի բեկորները հայտնաբերվել են պայթյունի վայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 
 
Տեղում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերել վարորդի մորը, ում ինքնազգացողությունը վատացել էր։ 
 
Մինչ փրկարարների ու շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող հացատան աշխատակիցները։
 
Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Միշա Սողոմոնյանի անվամբ, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Զոհրաբ Սողոմոնյանն է։