Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 21:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Ռիգայի փողոցների խաչմերուկում բախվել են KIA մակնիշի 01 OO 899 համարանիշի և Skoda մակնիշի 422 LD 61 համարանիշի ավտոմեքենաները:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: