Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 29 հասցեում գտնվող «SV» հյուրանոցի նկուղային շոգեբաղնիքում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի բարդության «Բիս-1» աստիճանով օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության թիվ 2 և 4 հրշեջ- փրկարարական ջոկատները՝ 2-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:
 
Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ:
 
Հյուրանոցի 1 աշխատակից տեղում առաջին բուժօգնություն է ստացել: