ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ` Նոյեմբերի 25-ի համար
ԽՈՅ.
Օրվա սկիզբը բավականին լարված կլինի: Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում: Չեն բացառվում այն մարդկանց հետ տարաձայնությունները, որոնց ձեզ համախոհ, օգնական ու նույնիսկ ընկեր եք համարում: Ձեր շատ արարքներ չեն հասկացվի շրջապատի կողմից, հաճախ կքննադատվեք:
 
Ժամանակի հետ իրավիճակը կփոխվի դեպի լավը, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք:
 
ՑՈՒԼ. Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Կնյարդայնանաք ու կհուզվեք, իսկ դա կխանգարի կենտրոնանալ գործի վրա ու ճիշտ որոշումներ ընդունել: Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ:
 
Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կլինի: Այն կուրախացնի հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներով և ուրիշ հաճելի անակնկալներով: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Որոշ Ցուլեր գումարը շահավետ կներդնեն բիզնեսում:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Իրավիճակը դեռ թույլ չի տա դրանք կյանքի կոչել, այնպես որ՝ ամեն ինչ լավ կշռադատելու ժամանակ կունենաք:
 
Տանը սովորականից շատ գործեր ու հոգսեր կունենաք, բայց մտերիմները խնդիրներ ծագելիս կօգնեն ձեզ: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար ուրախ կլինեք, ինչպես նաև ընկերների հետ չպլանավորված հանդիպումները:
 
ԽԵՑԳԵՏԻՆ. Բարենպաստ օր է շփման, գործնական ու անձնական կապերի համար: Ցանկացած մարդու հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել, ընդ որում՝ դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, պետք է միայն ձեզ բնական պահեք: Հնարավոր են անսպասելի, շատ հաճելի ու գրավիչ առաջարկներ: Չեն բացառվում նվերները:
 
Օրը հարմար է նաև ուսման ու ինքնակրթության համար: Կհաջողվի արագ գլուխ հանել նրանից, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, կենտրոնանալ իսկապես նշանակալի բաների վրա: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, կարող եք չվախենալ գերհոգնածությունից: 
 
ԱՌՅՈՒԾ. Բարդ, բայց հաջող օր է: Շատ բան ձեզանից կախված կլինի: Եթե չտրվեք պրովոկացիաներին, ռիսկի չդիմեք, շտապելով որոշումներ չընդունեք, ապա լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հաճախ կօգնեն հին ընկերները: Նրանք օգտակար խորհուրդներ կտան:
 
Աշխատեք չծանրաբեռնվել: Բացի ամենակարևոր ու շտապ գործերից կարող եք հետաձգել մնացածը: Ցանկալի չէ միայնակ երկարատև ուղևորությունների մեկնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակահատվածում արագ կհոգնեք:
 
ԿՈՒՅՍ. Օրը հաջող կդասավորվի, եթե հույս դնեք սեփական ուժերի վրա ու ուրիշներից շատ բան չսպասեք:
 
Նույնիսկ նրանք, ովքեր մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ, հիմա սեփական գործերով զբաղված կլինեն: Զգույշ եղեք գումարի հետ: Նշանակալի գումար կորցնելու վտանգ կա: Խոշոր գնումների համար ամենահարմար օրը չէ:
 
Դժվար կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Իսկ ահա տղամարդկանց կես խոսքից կհասկանաք, բացի այդ, նրանք լավ խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Երեկոյան հավանական են հաճելի սիրային անակնկալներ:
 
ԿՇԵՌՔ. Նշանակալի իրադարձություններն ու կարևոր փոփոխությունները քիչ հավանական են, բայց օրն ընդհանուր առմամբ լավը կլինի: Արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, բավականին ժամանակ կունենաք ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Կարող եք հանդիպել համախոհների հետ, քննարկել ընդհանուր պլանները, ինչպես նաև պոտենցիալ գործընկերների հետ պայմանավորվել համագործակցության մասին:
 
Եթե հանգստանալու, հետաքրքիր վայրում լինելու, պայմանները փոխելու հնարավորություն ստեղծվի, բաց մի թողեք այն: Նոր տպավորությունները հաճելի կլինեն, տրամադրությունն էլ երկար ժամանակով կլավանա:
 
ԿԱՐԻՃ. Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, մանր տհաճություններ: Սակայն դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, տեղի ունեցողին հանգիստ կվերաբերվեք, չեք կասկածի, որ իրավիճակը կարող եք դեպի լավը փոխել: Չեն բացառվում վատ տրամադրված, ամեն ինչ քննադատելուն սովոր մարդկանց հետ հանդիպումները: Բայց նույնիսկ նրանք չեն կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից:
 
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կլինի: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան տոների ու ընկերական հանդիպումների համար: Վատ չեն դասավորվի ուղևորությունները:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ամեն ինչ այնքան բարդ ու խճճված չի լինի, որքան կարող է օրվա սկզբին թվալ: Ոչ միանշանակ իրավիճակներ իսկապես կլինեն, բայց շատ խնդիրներ ավելի ուշ իրենք իրենց կլուծվեն, իսկ ծագած հարցերը շուտով կկորցնեն իրենց արդիականությունը: Այնպես որ՝ տագնապելու պատճառներ չունեք:
 
Օրվա կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով, իսկ երեկոն շատ Աղեղնավորներ կանցկացնեն թանկ մարդկանցով շրջապատված: Տան համար օգտակար իրեր գնելու հնարավորություն կունենաք: Կարող եք կենցաղային տեխնիկա գնել, որոնցից ընտանիքի բոլոր անդամները կօգտվեն:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Կնյարդայնանաք, կհուզվեք, տեղի ունցող ամեն ինչ սրտին մոտ կընդունեք: Չեն բացառվում շրջապատի, նույնիսկ շատ մտերիմների հետ տարաձայնությունները: Ընտանեկան վեճերի հավանականությունը մեծ է, իսկ խաղաղություն հաստատելու համար պետք է շատ ջանաք:
 
Երեկոյան ինքնատիրապետումը կվերադառնա, այնպես որ՝ օրվա այդ հատվածը հաճելի կանցկացնեք: Ինչ-որ նոր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, ընդ որում՝ ձեր անմիջական ղեկավարները շատ հետաքրքիր մարդիկ կլինեն: Ժամանակին ձեզ համար շատ թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք:
 
ՋՐՀՈՍ. Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի, խելամիտ կլինեք ու քմահաճույքներին չեք տրվի:
 
Գայթակղություններին դիմակայելը դժվար կլինի, բայց եթե տրվեք դրանց, ավելի շատ կկորցնեք, քան ենթադրում էիք: Աստիճանաբար իրավիճակը կփոխվի դեպի լավը, ոչ միայն ուրախության, այլև հպարտանալու առիթներ կունենաք:
 
Օրվա երկրորդ կեսին շատ օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև շրջապատի համար: Սա անսպասելի, բայց շատ հետաքրքիր առաջարկների ու հնարավորությունների շրջան է, որոնք բաց թողնելը շատ ցավալի կլիներ:
 
ՁԿՆԵՐ. Ոգևորությամբ լի կլինեք, հաճույքով կստանձնեք նոր գործերն ու չեք վախենա դժվարություններից: Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի, հնարավորություն կտա զբաղվել ձեզ հետաքրքրող գործով:
 
Հավանական են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ շատ պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք գործնական պլանում օգտակար կլինեն:
 
Ներդաշնակ կդասավորվեն ընտանեկան հարաբերությունները, մտերիմների հետ էլ հիանալի լեզու կգտնեք: Հարմար պահ է ապագայի համատեղ պլանները, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: