Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 
 
 Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին: 
 
Աղբյուր՝ shabat.am