Երեկ տեղի ունեցած վրաերթի մեղավորը դեռ անհայտ է, մեղայականով ոստիկանություն է ներկայացել ոմն Լևոն Արեստակեսյանը, այնինչ ոստիկանները որպես մեղավոր բերման են ենթարկել «Մարիաննայի» գլխավոր տնօրենի որդուն։
 
Երեկ գիշերը Վազգեն Սագսյան փողոցում տեղի ունեցած վրաերթի գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի 4-րդ գյուղի Հաղթանակ 6-րդ փողոցի 19 տան բնակիչ, 42-ամյա Լևոն Արեստակեսյանը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։   Ըստ հաղորդած տեղեկության` Արեստակեսյանը երեկ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին` 75-ամյա Մարիա Գրիգորյանն է, ով հավանաբար «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է։ Հիշեցնենք, որ նա դեպքի վայրում մահացել էր։ Իսկ վարորդը, նրան անօգնական թողնելով, դիմել էր փախուստի։
 
Լ. Արեստակեսյանը տեղափոխվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վարդանյանի` «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդու անվամբ։
 
http:// https://armeniasputnik.am/incidents/20180311/10860468/vraert-mahacu-marianna-zvartnoc.html