sportal.am-ը գրում է. Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը Մադրիդի «Ռեալ»-ին հայտնել է, որ իր որդու տրանսֆերն արժե 400 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է AS-ը:
 
Աղբյուրի տեղեկություններով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «սերուցքայիններ»-ը հանուն բրազիլացու տրանսֆերի պատրաստ են վաճառել Գարեթ Բեյլի, Կարիմ Բենզեմայի, Կեյլոր Նավասի, Իսկոյի, Մարկոս Լյորենտեի և Դանի Սեբալյոսի տրանսֆերները:
 
Այնուամենայնիվ, Transfermarkt-ի տվյալներով, այս ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված գումարը կարող է «ծածկել» բրազիլացու տրանսֆերի համար անհրաժեշտ գումարի կեսը միայն: