sportal.am-ը գրում է. Հունական ՊԱՕԿ-ի սեփականատեր Իվան Սավիդին ներքին առաջնության 25-րդ տուրի ԱԵԿ-ի դեմ խաղում զինված մտել է խաղադաշտ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
 
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մրցավարները չեն հաշվել իր թիմի՝ խաղից դուրս վիճակից խփած գոլը:
 
Լուսանկարում երևում է, որ Սավիդին ատրճանակ է կրում: Հանդիպումը դադարեցվել է 0:0 հաշվի ժամանակ: