sportal.am-ը գրում է. «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թքել է «Ման. Յունայթեդ»-ի երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա: Այս մասին հայտնում է Mirror-ը:
 
Նախկին ֆուտբոլիստը վերադառնում էր «Օլդ Թրաֆորդ»-ից, որտեղ ավարտվել էր «Ման. Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը (2:1): «Ման. Յունայթեդ»-ի երկրպագուն նկատել է, որ զուգահեռ ուղղությամբ ընթանում է նաև Ջեյմի Կարագերի ավտոմեքենան: Նա գրավել է «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստի ուշադրությունը, ինչից հետո Կարագերն իջեցրել է ավտոմեքենայի կողային ապակին: «ՄՅու»-ի երկրպագուն մի քանի անգամ հիշեցրել է խաղի հաշիվը, ինչից հետո Կարագերը չի դիմացել և թքել է նրա և նրա դստեր վրա:
 
Հաղորդվում է, որ ավելի ուշ Կարագերը զանգահարել և ներողություն է խնդրել այդ մարդուց և նրա դստերից:
 
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում