Դերասան Կարեն Ասլանյանի Instagram-ի էջը երեկվանից ողողված է երկրպագուների հետաքրքրական հարցադրումներով:
 
Բանն այն է, որ Կարենը լուսանկար է տեղադրել «Բացիր աչքերդ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ ու մեկնաբանել բավականին խորհրդավոր կերպով՝ «Գաղտնիք»:
 
Ի դեպ՝ նույն լուսանկարը Story բաժնում տեղադրել էր նաև Մարիամը: Երկրպագուների մի մասը ենթադրում է, որ Կարենի և Մարիամի միջև սիրավեպ կա, ոմանք էլ լուսանկարը կապում են նոր ֆիլմի հետ:
 
 
Աղբյուր՝ blognews.am