life.mediamall.am-ը գրում է. Կանանց միամսյակի կապակցությամբ՝ Հացառատի Զարգացման բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի,  World Vision Հայաստան Գավառի տարածքային բաժնի աշխատակիցների և մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանի աջակցությամբ իրականացվեց հերթական բարեգործությունը:
 
Գավառի համար 8 միջնակարգ դպրոց էին հրավիրվել Հացառատ գյուղի բնակիչ, զոհված զինծառայող Զոհրաբ Բալաբեկյանի և գանձակցի զոհված զինծառայող Գուրգեն Այվազյանի ծնողները, ինչպես նաև որոշակի չափորոշիչներով ընտրված հացառատցի ընտանիքներ՝ ստանալու նվերներ՝ խաղալիքներ, ծաղիկներ, ինչպես նաև դրամական օգնություն:
 
«Քյավառ» հեռուստաընկերության հետ զրույցում մոդել Անիտան  նշեց, որ ուզում է իր այս քայլին հետևեն բոլորը, անկախ նրանից գումարի չափը մեծ է թե փոքր, թող բոլորը աջակցեն  օգնության կարիք ունեցող զինվորականների ընտանիքներին։
 
Մենք փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված հենց այդ գյուղի ընտրությունը, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել մոդելի հետ:
 
Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուրում