armtimes.com-ը գրում է. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հայտնում է, որ մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել:
 
Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:
 
Համապատասխան միջոցառումներից հետո պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերել են տանտիրոջ` 65-ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի եւ դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով:
 
Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետեւանքով նա մահացել է:
 
Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուրում