Բաղադրամասեր
 
  • 0.5 կգ հորթի մսին ՝
  • 3-4 պճեղ սխտոր,
  • 3 հատ լոլիկ,
  • 3 հատ գլուխ սոխ,
  • 1 հատ կանաչ պղպեղ,
  • 100 գ կարագ,
  • 2 հատ դափնու տերև,
  • աղը, սև և կարմիր պղպեղները, մաղադանոսն ու համեմը ՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
 
  • Միսը մանր կտրատել, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկի և դնել գազօջախին։
  • Հետո ավելացնել խորանարդաձև կտրատված սոխը և կարագը, տապակել այնքան, մինչև սոխը դառնա վարդագույն:
  • Ավելացնել խորանարդաձև կտրատված պղպեղը, 10 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդաձև կտրատված լոլիկը ( նախապես հեռացնել լոլիկի կեղևը) և թողնել եփի 15 րոպե:
  • Այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, իսկ վերջում խորանարդիկներով կտրատված սխտորը: