Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, ով Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։
 
Իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։