Tert.am Life–ը գրում է. Արամ MP3–ն ու կինը` Աննան, նշել են իրենց երկրորդ որդու` Դավթի 6 ամսականը։ Աննան այս առթիվ հրապարակել է Դավթի նոր լուսանկարները և ցույց տվել, որ փոքրիկն օր օրի մեծանում է։ 
 
Նշենք, որ Դավիթը լույս աշխարհ է եկել հոկտեմվերի 10–ին։ Ծնողները մինչև վերջին պահը չէին կողմնորոշվում` ինչ անուն տալ նրանց։ Արամն ու Աննան որդու ծննդյան հաջորդ օրն են կողմնորոշվել՝ ինչ անուն կսազի նրան և ընտրել է Դավիթ անունը։ Արամի խոսքով` մյուս բոլոր անուններն իրեն չէին համապատասխանում։
 
Փոքրիկի ծնունդը շատ սպասված էր զույգի ընտանիքում, նրանց ավագ որդին` Առնոն արդեն 6 տարեկան է։ Նա ևս անհամբերությամբ սկասում էր եղբոր լոյւս աշխարհ գալուն։ 
 
«Առաջին անգամ չգիտես` քեզ ինչ է սպասվում։ Երկրորդ անգամ ավելի փորձառու ես, արդեն գիտես` ով է գալու, առավել ևս, երբ նույն սեռի երեխա է։ Երջանիկ եմ»,– փոքրիկի ծննդից հետո ասել էր Արամը։
Լուսանկարները՝ սկզբնաղբյուրում