Մարտի 13-ի առավոտյան՝ ժամը 6-ի մոտակայքում, խոշոր վթար է տեղի ուեցել Թուրքիայում, տեղեկացնում է hurriyet-ը։  Ստամբուլից Թոքատ ընթացող ուղեւորատար ավտոբուսը Օսմանչիկ գավառի Կումբել բնակավայրի մոտ  բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին ու այրվել։
 
Նախնական տվյալներով՝ վթարին զոհ է դարձել 6 մարդ, եւս 19-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
 
Պատահարի պատճառները ճշտվում են։
 
Աղբյուր՝ yerkirmedia.am