shamshyan.com-ի տեղեկություններով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 11-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը։
 
Պարզվել է՝ Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նորագավիթի 10-րդ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Խաչատրյանը, Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է նույն հասցեի բնակիչ՝ 22-ամյա Վահե Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ Սևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանը։
 
Վթարի հետևանքով Գ. Սարգսյանն ու Range Rover-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Range Rover-ի վարորդ Է. Խաչատրյանը։
 
Lexus-ի վարորդ Վ. Խաչատրյանը աշխատում է «Վ. Խաչատրյան» Ա/Ձ-ում՝ որպես տնօրեն, Mercedes-ի վարորդ Գ. Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ, իսկ վիրավոր Դ. Հովհաննիսյանը սովորում է Երևանի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում։