Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում  մարտի  19-ից կմեկնարկի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմը, որը հասցրել է դառնալ սկանդալային` տարածված տեսանյութերի և հումորային դարձած որոշ հատվածների շնորհիվ։
 
Tert.am Life–ը նախագծի պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանի հետ զրուցել է ֆիլմի, դրա վերաբերյալ քննադատությունների, մեմ դարձած արտահայտությունների և իր ընտանիքին ֆիլմը ցույց տալ–չտալու մասին։
 
Գոռն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է ոստիկանական համակարգում` ոստիկանապետի աջակցությամբ: Գոռն այս ֆիլմում առաջին անգամ ոստիկանական համազգեստով է ներկայացել: «Մենք ցույց ենք տալիս ոստիկանության կարևորությունը մեր երկրում։ «Հրեշների գայլը» շատ ուսուցողական ֆիլմ է։ Կարծում եմ` արդեն ժամանակն էր, որ այս ֆիլմը եթեր գնար, որովհետև մենք ցույց ենք տվել, որ անգամ ոստիկանական համակարգի մեջ կան բացասական մարդիկ, ավելի կարևոր է պայքարել նման մարդկանց դեմ:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում