Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
 
Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
 
Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
 
Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
 
Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
 
Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
 
Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:
 
Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Աղբյուր՝ shabat.am