«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ՀՀԿ–ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%–ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9–ից հետո կնստի վարչապետի աթոռին:
 
Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:
 
Սակայն, «Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ, այս հարցը վերջնականապես որոշված չէ:
 
Ավելին, աղբյուրը պնդում է, որ ամենավերեւներում (ոչ միայն Հայաստանի) քննարկվում է մի վարկած, ըստ որի Սերժ Սարգսյանը կնշանակվի պաշտպանության նախարար:
 
Իշխող կուսակցության ղեկավարը, այսպես, թե այնպես, ամենաազդեցիկը կլինի երկրում, եթե նույնիսկ պաշտպանության նախարար նշանակվի: Սակայն այս հարցը խութեր ունի: Եթե այս վարկածն իրականություն դառնա, ապա կադրերի նշանակման մեխանիզմներ պետք է մշակվեն:
 
Օրինակ՝ վարչապետը համաձայն չլինի այս կամ այն անձի նախարար նշանակվելու հարցում, ինչպե՞ս պիտի լուծում գտնեն: Ինչեւէ: Վերեւներում դեռ մեխանիզմների փնտրտուքի մեջ են»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: