shamshyan.com-ի տեղեկություններով, ճանապարհայյին Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Ժամը 13:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Ապարան քաղաքի բնակիչ, 59-ամյա Հարութ Գևորգյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 01 MX 055 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Պայքար Գրիգորյանի վարած Opel մակնիշի 35 FV 551 համարանիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով Հ. Գևորգյանի ուղևոր, համաքաղաքացի, 59-ամյա Վահան Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: