Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում 59-ամյա Յուրի Գալուստյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QL 167 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր՝ 52-ամյա Նարինե Գալուստյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: