shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ավագ քննիչ Խալաթյանը վաղը դիմելու է դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ֆելիքս Վարդանյանի նկատմամբ:
 
Վերջինս կասկածվում է մարտի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայի 11ա շենքի 93 բնակարանում վիճաբանության ժամանակ նշված բնակարանատիրոջ՝ 65-ամյա Կարեն Աղաբաբյանին սպանելու մեջ:
 
Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել էր, որ մահացածի գլխին և դեմքին կան վնասվածքներ:
 
Նույնիսկ հայտնել էր, որ գլխի մի հատված ջնջխված է եղել:
 
Նշված հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից՝ Էրեբունու ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
 
Մարտի 11-ի Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի նշված շենքի նշված տանը սպանություն է կատարվել Կ. Աղաբաբյանի կողմից, որին ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Ռուզան Թ.-ն: