Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
 
Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։
 
Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։