Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի մոտ կայանված ավտոմեքենայում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
 
Պարզվել է, որ այրվում է Volkswagen մակնիշի 22 SO 652 համարանիշի ավտոմեքենայի ընթացային մասը: Հրշեջները քաղաքացիների հետ միասին մարել են հրդեհը: