ԳԱՐԴԱՍԻԼ ՍՐՍԿՎՈՂ ՈՒ ՌԵԿԼԱՄ ԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՍԵՔ՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԷԼԻ՜ ՊԱՏՎԱՍՏՎԵՆ , ՈՐ ՀԱՄՈԶԻՉ ԼԻՆԻ․․․
Հայաստանում Գարդասիլով պատվաստումը միանշանակ չի ընկալվում։ Դրան դեմ են նաև որոշ բժիշկներ։ Այս ֆոնի վրա առողջապահության ոլորտի որոշ աշխատողներ իրենց աղջիկներին ցուցադրաբար պատվաստել են։
 
Ֆեյսբուքի արձագանքներից․
 
Հրանտ Մելիք-Շահնազարյան
 
Ամենավատ բանը, որ կարող էին անել առողջապահության ոլորտի մասնագետները՝ ապացուցելու համար, իբր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումն անվտանգ է աղջիկների համար, սեփական երեխաներին ցուցադրաբար պատվաստելն էր։ Դա՞ էր ձեր ապացուցողական բազան, պրոֆեսիոնալության ցուցանիշը։ Էս որտե՞ղ եք ախր հասել արդեն, ժողովուրդ։ Գարշելի էր։
 
Աստված թող ձեր զավակներին շատ-շատ առողջություն տա, ձեզ էլ մի քիչ խելք։ Հիասթափված եմ։
 
Der Hovel Ohanyan
 
Ինչքանո՞վ ենք վստահ, որ իրենց երեխաներին այդ պատվասանյութն են ներարկել և ոչ թե անվտանգ մեկ ուրիշ դեղամիջոց։ Ամեն ինչն են շոու դարձնում։ Եթե Գարիկի ու Արամ MP3ի նման խամաճիկներն արդեն Հ1 եթերում են իրենց «սրամիտ» ու սրտխառնոց առաջացնող «հումորով», էլ ուրիշ ի՞նչ սպասենք։
 
Անի Ավագյան
 
Իսկ ի՞նչն է ստիպում Ձեզ մտածել, որ նրանք գնացել են այդ քայլին պատվաստման անվտանգությունն ապացուցելու համար, այլ ոչ թե պատվաստման կարևորությունն ապացուցելու:
 
Ասել էին, որ պատրաստ են սկսել պատվաստումներն իրենց երեխաներից և պահեցին խոստումը:
 
Հ.Գ. Լավ կլինի այս օրինակին հետևեն նաև ՊՆ ներկայացուցիչները, և չինովնիկները ևս առաջին հերթին սահման ուղարկեն իրենց երեխաներին, հետո նոր խոսեն սահման պահելու և ծառայելու կարևորությունից:
 
Paycar Avetisyan
 
Ինչքան էլ ուզեն պատվաստեն, որ կինը հանկարծ չունենա արգանդի վզիկի ուռուցք միևնուն է ոչ ճիշտ սնուցումը , սթրեսները իրենց գործ կանեն , ընենց որ իմունհամակարգի համար դողացեք , թէ չէ մի անգամ պատվաստելով և օրգանիզմին ասելով՝ արդեն հանգիստ, էլ ուռուցքով չես հիվանդանա, նման է լինում համահայկական ֆոնդին գումար փոխանցողների մտածելակերպին ՝ տարին մեկ անգամ 50$ փոխանցելով համարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարած։
 
Nelli Gh
 
Ոնց կարա հիվանդը հավատա ձեզ նման բժիշկներին։ Ես ինքս բնակվում եմ Եվրոպայում, ունեմ աղջիկ ու չեմ պատվաստելու։ Ի տարբերություն ձեզ, բժիշկն ասաց․ կարդացեք, հետաքրքրվեք, եթե ուզեք, կպատվաստենք։ Կարդալուց հետո հասկացա, թե բժիշկն ինչու իր վրա չվերցրեցէդ մեծ պատասխանատվությունը։
 
Արամ Մանուկյան
 
Գարդասիլով էրեկ սրսկվող ու ռեկլամ անողներին ասեք մի հատ էլ էլի պատվաստվեն , որ համոզիչ լինի))))
 
Վերջը գարդասիլով սրսկելու համար իրանք են փող տալու։ Էս ինչ վիզ դնել են դրել ))։
 
Պռինցիպի դուխով սրսկվեք էտ գարդասիլը , մենք երկրաշարժ , սով, պատերազմ , ռուզիկ , վիգեն , քարդաշյան , Սերժիկ տեսած ազգ ենք , մեզ ոչ մի բան չի կարա լինի)))
 
Հասմիկ Բաբաջանյան